| |
Ինչո±ւ եւ ինչո±վ է Սարգիս Կարեյանը բանաստեղծ:
Նախ եւ առաջ (եւ հիմնականում)` իր սուր դիտողականությամբ, իր տեսածն ու զգացածը խոսքերով ու բառերով ո°չ միայն նկարագրելու, այլեւ, բառիս բուն իմաստով, նկարելու ընդունակությամբ, իր պատկերավորությամբ, որը բանաստեղծական արվեստի հիմքերի հիմքն է: Ընդ որում, այդ պատկերները հենց ինքն է ստեղծում, եւ դրանք ծանոթ, ավանդական, “գրական“, ֆոլկլորային ու գավառագիտական ժողովածուներից քաղված պատկերներ չեն: Նա պոեզիա է դարձնում այն, ինչ կա իր շուրջն այսօր եւ ինչ մինչ այդ ուրիշները չէին նկատել… Եւ, որ նույնպես շատ կարեւոր է, Սարգիս Կարեյանը չի ձգտում զարգացնել իր պատկերավորությամբ: Նրա համար պատկերները, - ինչքան էլ կարեւոր ու էական, - բայց ֆունկցիոնալ դեր ու նշանակություն ունեն` ավելի կոնկրետ ու շոշափելի դարձնել ասելիքը, ավելի շեշտել ու խորացնել բանաստեղծական հույզն ու միտքը:
Բնության հրաշալի զգացողություն ունի նա – աստղ ու արեւից մինչեւ ծաղիկն ու մրջյունը տեսնելու, շոշափելի ու դիպուկ պատկերներով տալու ընդունակություն: |
|